Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ
16.01.2021 | 21:26

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։


Սեքվենավորումը ԴՆԹ հիմքերի հաջորդակաության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով։ Սեքվենավորման միջոցով գիտնականները կարող են համեմատել միևնույն գենի տարբեր ձևերի հաջորդականությունները։ Այս ձևերի մի մասը հանգեցնում են օրգանիզմի բնականոն գործունեությանը, իսկ որոշ հաջորդականություններ կարող են հանգեցնել հիվանդության։ Սեքվենավորման արդյունքում պարզ է դառնում, թե հաջորդականության որ փոփոխություններն են կապված այս կամ այն հիվանդության հետ։ Հաջողությունը հնարավոր է դարձել Հայ-Ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ու Կենսաինֆորմատիկայի գիտական խմբերի համագործակցության շնորհիվ։
Փորձերի համար անհրաժեշտ ռեակտիվների մի մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։ Առջևում նոր նմուշների կենսաինֆորմատիկ վերլուծությունն է և սեքվենավորումը։
Հետազոտություններն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում։
ՀՌՀ մամուլի ծառայություն

Դիտվել է՝ 29009

Մեկնաբանություններ